2013թ. մայիսի 12-ին Կինոյի Տանը տեղի ունեցավ «Արժանի լինել» դպրոցական առեղծվածային
գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Նարինե Մնացականյանը,
բեմադրող օպերատորներն են Վանիկ Մարիկյանը և Լեռնիկ Մկրտչյանը: «Արժանի լինել» ֆիլմը աստղային
երազանքներով ապրող ծույլիկ աշակերտ Վիլենի մասին է, որին՝ լավ ընկեր լինելու պատճառով, ընկերները
սիրում ու օգնում են: Բայց գալիս է օրը, երբ Վիլենն ինքը պետք է հաղթահարի կյանքի ուղարկած
փորձությունը: