– Ինչպիսի՞ն է «Հեքիաթֆիլմ» նախագիծը Ձեր տեսանկյունից: – «Հեքիաթֆիլմ» նախագիծն իր տեսակով կարծում եմ եզակի է Հայաստանում: Այն իր բնույթով և՛ խրատական է, և՛դաստիարակչական, և՛ ուսուցողական: «Հեքիաթֆիլմ»-ը նպաստում է, որ երեխաները դառնան ավելի բարի, խելացի ու ազնիվ: Այսօրինակ նախագիծ ձեռնարկելու համար բոլորս շնորհակալ ենք նախագծի հեղինակ Նարինե Մնացականյանից: Հուսով եմ, որ «Հեքիաթֆիլմ»-ը մեզ դեռ շատ ֆիլմ-հեքիաթներ է պարգևելու, ինչի պակասն առկա է մեր օրերում:
– Պատմեք «Թևավոր Երազանքը» ֆիլմում Ձեր մարմնավորած կերպարի մասին: – «Թևավոր Երազանքը» ֆիլմում իմ մարմնավորած կերպարը կռվարար մի աղջիկ է, որն ի վերջո հասկանում է, որ չարժե մի փոքր բանից մեծ պատմություն սարքել, այսինքն նորից վերադառնում ենք վերը նշվածին, որ «Հեքիաթֆիլմ» նախագծի ֆիլմերը խրատական են և ուսուցողական: – Ձեր զգացողությունները «Արժանի լինել» ֆիլմում Կարծրունու բացասական կերպարը մարմնավորելիս: – Նախ նշեմ, որ ես ավելի շատ բացասական դերեր եմ սիրում խաղալ: Այդ տեսակի կերպարները փորձում եմ այնպես ներկայացնել, որ դրանք դիտողներին, և հատկապես երեխաներին, ոչ թե դուր գան, այլ բոլորովին հակառակը՝ ոչ ոք չցանկանա ընդօրինակել: Իսկ եթե իմ կերպարները ոմանց նույնիսկ նման են, թող որ նրանք իմ խաղի միջոցով հասկանան իրենց սխալները և ուղղվեն: Հենց այսպիսի զգացողություններով էլ մարմնավորել եմ Կարծրունու կերպարը, իսկ թե որքանով է այն հաջողվել, թող դատի հանդիսատեսը: – Ի՞նչ հիշողություններ ունեք ”Արժանի լինել” ֆիլմի նկարահանումներից: – Ֆիլմի նկարահանումներից հիշողություններն իհարկե շատ են, բայց ամենից տպավորվածն ինձ մոտ երկուսն են. – Երբ Ձեր խաղընկերները երեխաներ են, հե՞շտ է, թե՞ դժվար: – Երեխաների հետ կապված ամեն ինչ և՛ հեշտ է, և՛ դժվար: Երեխաների հետ աշխատելու փորձն անշուշտ այստեղ մեծ դեր է խաղում: Ես փորձում էի հնարավորինս անկեղծ ու անմիջական լինել և դա հեշտացնում էր աշխատանքը նրանց հետ: Դժվարությունը միայն նրանում էր, որ երեխաները թե՛ շոգից, և թե՛ նկարահանման հրապարակում երկար մնալուց հոգնում էին և մի փոքր կամակոր դառնում: Առհասարակ, եթե սիրում ես երեխաներին ամեն ինչ հեշտանում է: Կցանկանայի նաև ավելացնել, որ այս ֆիլմում, բացի երեխաների հետ խաղալուց ինձ համար շատ հաճելի, և միաժամանակ նաև շատ պատասխանատու էր խաղալ պրոֆեսիոնալ դերասան Արամ Գյուրջյանի հետ: – Ինչպիսի՞ն է աշխատանքը ռեժիսոր Նարինե Մնացականյանի հետ: – Նարինեի հետ մենք երկար ժամանակ է, որ աշխատում ենք, և ինձ համար միշտ հաճելի ու պատասխանատու է նրա հետ աշխատելը: Նարինեն էությամբ բարի, աշխատասեր, համբերատար մարդ է, բայց իր գործում նա բծախնդիր է, պահանջկոտ, ինչն էլ խոսում է նրա պրոֆեսիոնալիզմի մասին: Նա ամեն գնով փորձում է իր աշխատանքում լավագույն արդյունքը ստանալ: Դրանից էլ երևում է, որ նա սիրում է ու նվիրված է իր մասնագիտությանն ու աշխատանքին: Երբ աշխատում ես մի մարդու հետ, ով իր գործի նվիրյալն է, ինքդ էլ անկախ քեզանից ամեն ինչ անում ես լավագույնին հասնելու համար: Վստահ եմ, որ մենք դեռ միասին աշխատելու բազմաթիվ առիթներ կունենանք: Իսկ Նարինեին ցանկանում եմ մեծ-մեծ հաջողություննեեր և ճանաչում ոչ միայն Հայաստանոում, այլև նրա սահմաններից դուրս: – Ի՞նչ կմաղթեք աշխարհի բոլոր մանուկներին: – Աշխարհի բոլոր մանուկներին մաղթում եմ առողջություն, ուրախ, խաղաղ, անհոգ ու երջանիկ մանկություն: Թող ոչ մի մանուկ անտուն ու անընտանիք չմեծանա, թող բոլոր մանուկները կրթություն ստանալու հնարավորություն ունենան: Թող նրանք երբեք սով ու պատերազմ չտեսնեն: Թող նրանց աչքերում միշտ արև ու ժպիտ լինի:
Հարցազրույցը վարեց՝ Գայանե Մնացականյանը |