– Նախ շնորհավորում եմ «Հեքիաթֆիլմ» -ի 5 ամյակի առիթով և ուղղում Ձեզ առաջին հարցս.Չէ որ դուք արդեն ունեիք նկարահանած ֆիլմեր,ինչը ձեզ դրդեց, ստեղծել «Հեքիաթֆիլմ»-ը: -Շնորհակալություն շնորհավորանքի համար:Մարդիկ որքան ավելի հասուն են դառնում, այնքան ավելի լավ են հասկանում, թե որն է իրականում իրենց կյանքի ճանապարհը և ինչի համար են իրենք ծնված: 2009 թվականն ինձ համար եղավ ճակատագրական, ես վերջնականապես իմի բերեցի իմ պատկերացումներն ու ցանկությունները: Հասկացա, որ սիրում եմ այն ամենն, ինչը կապված է երեխաների հետ: Հասկացա նաև, որ չեմ պատկերացնում ինձ առանց կինոարվեստի և երգարվեստի: Երեխաներ, կինո և երաժշտություն միաձուլումից ծնվեց «Հեքիաթֆիլմ»-ը և դարձավ իմ կյանքի ճանապարհը: «Հեքիաթֆիլմ»-ը փաստացի դարձավ իրականություն 2009թ. հոկտեմբերի 23-ին «Հայհեղինակ» հասարակական կաղմակերպությունում գրանցվելով, որպես մանկապատանեկան ֆիլմեր ստեղծող հեղինակային նախագիծ: – Ի՞նչ նպատակ են հետապնդում «Հեքիաթֆիլմ»-ի տեսահոլովակներն ու ֆիլմերը: – Երեխաները, նրանց ներկան ու ապագան, նրանց մարդկային տեսակի ձևավորումը, իմ մտահոգություններն են:Բաղձանքս երկիր մոլորակի ապագա կյանքի խաղաղությունն է:Իսկ դրականին ու ճշմարիտին հասնելու համար մարդիկ պետք է ճիշտ ինֆորմացիա ստանան հոգեբանական տեսանկյունից ամենաընկալունակ տարիքում:Բոլոր տեսակի ինֆորմացիաների կողքին երեխաներն արդեն ունեն «Հեքիաթֆիլմ», որն ընձեռում է ոչ միայն հաճելի ու անվտանգ ժամանց, այլ նաև հնարավորություն է տալիս մտածել կյանքում լավ մարդ լինելու մասին: – Արդյոք հե՞շտ է աշխատել երեխաների հետ: – Երեխաները խիստ տարբեր անհատականություններ են, և եթե մոտեցումն անհատական չլինի, ավելի հաճախ կխճճվես բնավորությունների ու վարքագծերի հորձանուտում:Անհատական մոտեցումից բացի, երեխաների հետ աշխատանք կատարող մարդը նախևառաջ պետք է օժտված լինի ներել կարողանալու մեծ ուժով:Նույնիսկ ամենաբարդ բնավորություն ունեցող երեխայի հետ հնարավոր է հասնել հաջողությունների, եթե նա զգա, որ իրեն սիրում են: Իմ սերը երեխաների նկատմամբ սահմաններ չունի և հենց այդ սերն էլ բացում է բոլոր խոչընդոտների դռներն ու դժվարին աշխատանքը դարձնում հաճելի և սիրելի: – Գաղտնիք չէ, որ մեր ժամանակներում այդքան էլ հեշտ չէ ֆիլմ նկարահանելը: Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում: Հովանավորներ ունե՞ք: – Երբ հավատում ես քո որոշմանն ու նպատակին, տիեզերքի կողմից մի մեծ ուժ սկսում է օգնել քեզ: Իմ կյանքում մեկ անգամ չէ, որ հրաշքներ են տեղի ունեցել և ես արդեն մանկան նման հավատում եմ հրաշքներին:Անշուշտ համառությունն ու չկոտրվելու ունակությունն են, որ մարդուն թևեր են տալիս ու դարձնում նպատակասլաց:Երբեմն սկսում ես գնահատել կյանքի այն անհաջողությունները, որոնք քեզ ավելի ու ավելի ուժեղ են դարձնում: Նախևառաջ ես շնորհակալ եմ Աստծուց, որ ճանապարհիս հաճախ են հանդիպում այնպիսի մարդիկ ,ովքեր հավատում, գնահատում ու օգնության են հասնում կարևոր պահերին: Որքան էլ անհավանական կթվա, բայց մենք այս 5 տարին աշխատել ենք առանց հովանավորի: Շնորհակալ եմ բոլոր այն հարազատներից, ընկերներից ու աջակիցներից, ովքեր օգնության ձեռք են մեկնել «Հեքիաթֆիլմ»-ին և մենակ չեն թողել ինձ՝ դժվարություններով լեցուն ճանապարհներին: -Ի՞նչ պլաններ ունեք «Հեքիաթֆիլմ»-ի ապագա աշխատանքների հետ կապված: -Ծրագրերի մասին պատմել՝ նշանակում է տալ խոստում և անցկացնել անքուն գիշերներ: Թող անակնկալ մնա:
Հարցազրույցը վարեց՝ Գայանե Մնացականյանը
|
|
- Գլխավոր
- ՀԵՔԻԱԹՖԻԼՄ կինոստուդիա
- Ֆիլմեր
- Հեքիաթֆիլմ բլոգ
- Տեսահոլովակներ
- Համագործակցություններ
- ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱԼԻՔ / ուղիղ եթեր
- ՄՈՒԼՏԻԿՆԻԿ TV / ուղիղ եթեր
- ՍԱՀԱԿՅԱՆՑ մուլտֆիլմեր
- Պատանի երգիչների տեսահոլովակներ
- Դալիթա Ավանեսյան
- Նարեկ Վարդանյան
- Մերի Քոչարյան
- Բեթթի / Էլիզաբեթ Դանիելյան
- Անգելինա Գասպարյան
- Վլադիմիր Արզումանյան
- Միկա / Միքայել Վարոսյան
- Լիդուշիկ / Լիդա Առաքելյան
- Էլինա Չոլախյան
- Դավիթ Վարդանյան
- Մեգգի Բադիրյան
- Յանա Հովհաննիսյան
- Լեոն Չուգուրյան
- Մանե Առաքելյան
- Լուարա Հայրապետյան
- Մոնիկա Ավանեսյան
- Սիլվա Գրիգորյան
- Տաթև Ենգիբարյան
- Կարեն Օհանյան / Միկա
- Միլլի Միսկարյան
- Եվա Աբրահամյան
- Էրրի / Էրիկ Պետրոսյան
- Արման Սիմոնյան
- Սյուզի Հարությունյան
- Հեքիաթֆիլմ կինոստուդիա
- Կոմպասս Բենդ
- Խենթություն համույթ
- Կապ