«ՀԵՔԻԱԹՖԻԼՄ» նախագծի ստեղծումը
23.10.2009թ. մեր հանրապետությունում գործում է մի կինոնախագիծ, որի շրջանակում նկարահանվում են ֆիլմեր հատուկ երեխաների համար: Կինոն և հեռուստատեսությունը խոր ազդեցություն ունեն երեխաների և երիտասարդների մտածողության, հոգեբանության ու աշխարհընկալման վրա: Մեր օրերում մանուկները, պատանիներն ու երիտասարդները՝ հաճախ այլընտրանք չունենալով, ցավոք սրտի, ստիպված են լինում դիտել եսասիրություն, դաժանություն, սանձարձակություն և այլասերվածություն ուսուցանող ֆիլմեր, որոնք բացասաբար են անդրադառնում նրանց վարքագծի վրա: Արդյունքում վտանգի է ենթարկվում մեր հայրենիքի, մեր մոլորակի ապագան: Չէ՞ որ աճող սերունդը մեր հանրապետության ու առհասարակ ողջ երկրագնդի վաղվա օրն է: Աշխարհի համար խաղաղություն երազելու փոխարեն ճիշտը քայլ անելն է: Յուրաքանչյուրիս կողմից արված թեկուզ փոքր քայլը՝ գումարվելով մյուսինին, կդառնա լուրջ գործողություն մեր մոլորակի խաղաղությանն ընդառաջ: «ՀԵՔԻԱԹՖԻԼՄ»-ը ստեղծվել է, որ ոչ միայն կոչ անի բոլորին, այլ ինքն էլ քայլի այդ ուղղությամբ: Այս կինոնախագիծը երեխաների և երիտասարդների կյանքում ավելացնում է այնպիսի ֆիլմեր դիտելու հնարավորությունը, ինչպիսիք անձի մեջ բարություն, ազնվություն, մարդասիրություն, նվիրվածություն և մարդկային այլ բարձր հատկանիշներ են ձևավորում: «ՀԵՔԻԱԹՖԻԼՄ» կինոնախագիծն իր ֆիլմերով նպատակ ունի ճիշտ կազմակերպել երեխաների և, ինչու ոչ նաև ողջ ընտանիքի ժամանցը: Այսինքն այս նախագծում տեղ գտած ֆիլմերը՝ չունենալով տարիքային սահմանափակում, դիտողի համար միաժամանակ և՛ ժամանցային ու հաճելի են, և՛ հոգեբանորեն անվնաս, և՛ ուսումնադաստիարակչական: Այս ֆիլմերն առաջարկում են վնասակար սովորություններից ու դաժան ցանկություններից հրաժարվելու տարբեր եղանակներ:
«ՀԵՔԻԱԹՖԻԼՄ» նախագծի հեղինակը
![]() |
||||||||||||||||
«ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հեղինակային իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության կողմից 23.10.2009թ. «ՀԵՔԻԱԹՖԻԼՄ»-ը հաստատվեց, որպես հեղինակային նախագիծ, որի մտահղացումն, իրականացումն ու բոլոր իրավունքները պատկանում են սցենարիստ, ռեժիսոր, մոնտաժող և երգահան Նարինե Մնացականյանին:
Նարինե Մնացականյանը պատանեկան հասակում խաղացել է «Մալաթիայի Հայորդաց Տանը» գործող Արմեն Սանթրոսյանի «Մեղուներ» թատերախմբի ներկայացումներում, որոնք հեռարձակվել են «Արմենակոբ» հեռուստատեսությամբ և «Հանրային» ռադիոյով, բազմիցս ցուցադրվել Մ.Հ.Տանը, ծերանոցներում, դպրոցներում, հանդես եկել «Նռան հատիկ» փառատոնին: Նարինեն ավարտել է «Հայֆիլմ» կինոարվեստի ստուդիան, որտեղ նրա դասախոսները եղել են Հենրիկ Մարգարյանը, Սուրեն Հասմիկյանը, Գրիզելդա Ամիրյանը, Նաիրա Ծատուրյանը, Տանյա Ոպյանը և այլոք: Նարինե Մնացականյանը անցել է պրակտիկա «Երևան ջան» և «Մեր բակը 3» ֆիլմերում: Մինչ «ՀԵՔԻԱԹՖԻԼՄ» – ի ստեղծումը նկարահանել է «Բանալին»(2002թ.) «Մութ ակնոցներ»(2003թ.), «Արվեստի ցավով» (2004թ.), «Հայոց օրագրից»(2005թ.) «Գլուխս պտտվում է»(2006թ.), «Առաջարկություն»(2007թ.), «Երբեք ուշ չէ»(2008թ.) ֆիլմերը: Իր ֆիլմերով մասնակցել է «Ես եմ», «Երիտասարդ կինո», «Մեկ կադր,մեկ րոպե», կինոփառատոններին: Մասնակցել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի վարպետության դասերին: Աշխատել է «Հայկական տարբերակ» հաղորդաշարում՝որպես երկրորդ ռեժիսոր, «Երեք ույու չորս» հաղորդաշարում՝որպես սցենարի հեղինակ, «Մանկապատում» հաղորդաշարում՝որպես ադմինիստրատոր, դերասան, երգերի խոսքերի հեղինակ: Հաճախել է սոլֆեջիոյի անհատական դասերի՝ջութակահարուհի Նարինե Առաքելյանի մոտ: Նարինե Մնացականյանի ստեղծագործական մտածողությունը վերելք է ապրել, ինչպես վերը նշված ուսուցիչների ու դասախոսների, այնպես էլ ռեժիսորներ՝ Աշոտ Հակոբյանի և Գարիկ Մաշկարյանի շնորհիվ: Իր մոնտաժի ուսուցչի՝ Վանիկ Մարիկյանի շնորհիվ այսօր Նարինեն արդեն նաև մոնտաժում է իր ֆիլմերն ու տեսահոլովակները:
«Հեքիաթֆիլմի» շրջանակում Նարինե Մնացականյանը նկարահանել է՝ «Թևավոր Երազանքը» (2010թ.), «Արժանի լինել» (2013թ.), «Հավես չկա» (2015թ.), «Թափթփված Թագուհին» (2015թ.) գեղարվեստական ֆիլմերը:
Բացի ֆիլմերից, Նարինե Մնացականյանը նաև մի շարք սցենարների, լուսանկարների, երգերի խոսքերի ու երաժշտության հեղինակ է:
![]() |
||||||||||||||||||||||||||||||||||
«ՀԵՔԻԱԹՖԻԼՄ» նախագծի ստեղծման նպատակը
«Հեքիաթֆիլմ»-ը նկարահանում է մանկապատանեկան ֆիլմեր հենց իրենց՝ երեխաների մասնակցությամբ, ինչն էլ նպաստում է կյանքի փորձի ձեռքբերմանը դերակատարման և խաղի միջոցով: «Հեքիաթֆիլմ»-ը երեխաներին տալիս է վերապրելու և խորհելու հնարավորություն՝ կյանքի իրավիճակներում չսխալվելու, արագ և ճիշտ կողմնորոշվելու համար:
«Հեքիաթֆիլմ»-ի բուն նպատակը երեխաների ժամանցի և դաստիարակության համատեղումն է: Նախագիծը հաշվի է առնում ամեն մի մանրուք,որ չվնասի երեխաների հոգեբանությանը և որ նրանց վարքը տրամաբանորեն հանգեցնի լավին, բարուն, ճշմարիտին: Չէ՞ որ ֆիլմերն ուղղակիորեն ազդում են հատկապես երեխաների աշխարհընկալման վրա և կառուցում մեր մոլորակի ապագան:
«ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿ»
«Հեքիաթֆիլմ» նախագիծը ստեղծելու համար, Նարինե Մնացականյանը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կողմից, արժանացել է Գլխավոր մրցանակի՝ «Հանրակրթական Դիջիթեք 2014» Միջազգային Ստուգատեսի «Հեքիաթասաց Դիջիթեք» անվանակարգում: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 2014 թվականի փետրվարի 14-ին Երևան քաղաքում՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: