Թամարա Ավանեսյան

 

ՆՈՐ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  
ԹԱՄԱՐԱ  
ԱՎԱՆԵՍՅԱՆ  

        2016թ. օգոստոսի 3-ին «Էրեբունի» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Թամարա Ավանեսյանի երկրորդ՝ «Գործարար Էթիկայի հիմունքներ» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին՝  հայտնի գործարարներ, վերլուծաբաններ, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրային կապերի, մարքեթինգի մասնագետներ, արվեստի գործիչներ, ուսանողներ,  լրագրողներ և այլոք…
Թամարա Ավանեսյանը մասնագիտությամբ իրավաբան է, հաշվապահ, ինչպես նաև հանդիսանում է «Գործարար Էթիկա» գրքի հեղինակը:

         «Գործարար Էթիկայի հիմունքներ» գիրքը հիմնական գաղափարների վերաբերյալ հայերեն լեզվով ձեռնարկ կազմելու Թամարայի երկրորդ աշխատանքն է: Գործարար էթիկայի վերաբերյալ գիրքը գրելու նրա մտահաղացնումն առաջացել է այն ժամանակվանից, երբ նա սկսել է հաճախել էթիկայի դպրոց: Այդ ժամանակահատվածից  սկսած  նա սկսել է ուսումնասիրել էթիկան և հասկացել, որ գործարար էթիկայի ոլորտը մեզ մոտ շատ բաց է և գրեթե ոչ մի կազմակերպություններ չեն կիրառում գործարար էթիկայի կաննոները լիովին իրենց բիզնես ոլորտում:
         Ինչու՞ հենց բիզնես էթիկա, քանի որ էթիկան ունի բազմաթիվ ճյուղեր: Լինելով բիզնես ոլորտում, Թամարային շատ է գրավել այդ կանոնները, քանի որ բազմիցս շփվելով կազմակերպությունների  հետ, նկատել է, որ գրեթե հիմնական մասը անգամ չգիտեն, թե ինչ է բիզնես  էթիկան: Բիզնես էթիկան բարոյական նորմերի համախումբ է, որը որոշում է մարդու վերաբերմունքը մասնագիտական պարտականություններին, և դրանում նաև շրջապատող մարդկանց, որոնց հետ նա կապված է իր գործունեության բնույթով։

Գործարար էթիկան սովորեցնում է․

  • Աշխատանքային խմբերի հարաբերությունները և յուրաքանչյուր մասնագետի հարաբերությունը առանձին հասարակության, պետական շահերի նկատմամբ,
  • Մասնագետի անհատական բարոյական որակները, որոնք անհրաժեշտ են տվյալ մասնագիտության համար,
  • Մարդկանց և մասնագետների բարոյական հարաբերությունների յուրահատկությունը,
  • Ներքին մասնագիտական խմբերի ներսում փոխհարաբերությունները և բարոյական նորմերը, որոնք արտահայտում են այդ հարաբերությունները,
  • Մասնագիտական գործունեությունը՝ որպես անհատի բարոյական որակներ,
  • Մասնագիտական դաստիարակության, դրա նպատակների և մեթոդների առանձնահատկությունները։

Գիրքը բաղկացած է 6 գլխից:

1-ին գլխում խոսվում է գործարար էթիկայի էության և կիրառության մասին,  որի շրջանակներում ընդգրկված է էթիկայի հասկացությունը, որտեղ են նրա արմատները, խոսվել է հայտնի փիլիսոփաների՝ Սոկրատեսի, Կանտի և Արիստոտելի տեսությունների մասին, իսկ հետո գործարար էթիկայի հասկացության և կարևորության մասին:

Բարոյականությունը, ըստ Կանտի, դա մարդու ազատության ոլորտ է, մարդու, որի կամքը այստեղ ինքնուրույն է, անկախ և որոշվում է իր` մարդու կողմից: Անհրաժեշտ է այն համաձայնեցնել բարձրագույն բարոյական օրենքների` բացարձակ իմպերատիվի հետ, քանի որ միայն բարի կամքն է ունակ իրականացնելու ճիշտ ընտրություն …

Երկրորդ գլուխը վերաբերվում է գործարար էթիկայի սկզբունքների մասին, որոնց շրջանակներում ընդգրկվում են՝ արտաքին տեսք, գործարար հանդիպման կանոններ, նամակագրություն, խոսքի մշակույթ, էթիկայի կանոնները ճաշասեղանի շուրջ գտնվելու ժամանակ և այցեքարտի ձևավորման  մի քանի խորհուրդներ:

Գիրքը ներկայացնելուց հետո, նաև քննարկվել է այցեքարտերի ձևավորման և կիրառման թեման:

Գրքի երրորդ գլուխը նվիրված է գործարար կնոջ իմիջին, որտեղ մանրամասն խոսվում է շփման ոճի և հագուստի մասին:

Չորրորդ գլխում խոսվում է հեռախոսազրույցների վարման էթիկայի մասին, մանրամասն նկարագրվում է հեռախոսային խոսակցությունների ճիշտ վարման կարգի մասին:

Հինգերորդ գլխում ներկայացված է գործատու-աշխատող հարաբերությունների բարոյական սկզբունքների մասին, որի մեջ խոսվել է գործատուի և աշխատողի պարտականությունների մասին և ինչու է անհրաժեշտ գործատու-աշխատող փոխհարաբերությունների ճիշտ ձևավորումը:

Վեցերորդ գլուխը նվիրված է գործարար շփման և փաստաթղթերում ճիշտ խոսքի էթիկայի կիրառմանը:

Գիրքը հրատարակվել է 2016 թվականին, այն բաղկացած է 187 էջից:

Աշխատանքի նպատակն է ընթերցողին տալ գիտելիքներ էթիկայի և վարվելակերպի կանոնների վերաբերյալ, որոնք կօգնեն նրանց կանոնավոր կերպով իրականացնել կառուցողական փոխգործունեություն արտադրական և սոցիալական ոլորտներում, հատկապես՝ հաջողությամբ կապ հաստատել կոլեգաների հետ, արդյունավետ կերպով կազմակերպել հաղորդակցություն և օգտագործել ստացած գիտելիքներն ու ունեցած ունակությունները մասնագիտական գործունեության ոլորտում։

Գործարար էթիկայի ուսումնասիրման համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները․

  • Ձևավորել պատկերացում գործարար ոլորոտում մարդկանց վարքագծի որոշակի նորմերի և արժեքների մասին,
  • Ծանոթանալ գործարար շփման հիմունքների հետ, գործարար հաղորդակցության գործընթացի, բանավոր խոսքի առանձնահատկություններին,
  • Զարգացնել հանրային ելույթների, գործարար քննարկումների, բանակցությունների վարման հմտություններ,
  • Յուրացնել կոնֆլիկտների զարգացման տեխնոլոգիաներ,
  • Գործարար նամակագրության վարման ճիշտ ուղու յուրացում։

Որպեսզի գործատուները և աշխատողները հնարավորինս զերծ պահեն իրենց կոնֆլիկտներից, պետք է հետևեն այս նշանաբանին՝ «Հաջողությունը ունի գաղտնիք – դա  բիզնես էթիկան է»:

Որպես հեղինակ, Թամարան, խորին երախտագիտություն է հայտնում իր բոլոր ընկերներին և գործընկերներին՝ մշտապես արված օգտակար և արժեքավոր առաջարկությունների համար: