«Հեքիաթֆիլմ»-ի 5 ամյակը

000.

         null Հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի «Մանկան մոլորակ» սրճարանում «Հեքիաթֆիլմ» կինոնախագիծը նշեց իր հիմնադրման ու գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձը: «Հեքիաթֆիլմ»-ի ֆիլմերում և տեսահոլովակներում նկարահանված երեխաները ստացան դիպլոմներ, իսկ կինոնախագծի աջակիցներն ու գործընկերներն արժանացան շնորհակալագրերի՝ «Հեքիաթֆիլմ»-ի կողմից: Ցերեկույթն ավելի գունագեղ դարձրեցին «Հեքիաթֆիլմ»-ում նկարահանված երեխաների ելույթները:
null«Հեքիաթֆիլմ»-ն իր գործունեության 5 տարիների ընթացքում նկարահանել է՝ 2 գեղարվեստական ֆիլմ, 7 տեսահոլովակ, ձայնագրել է՝ 7 երգ, ստեղծել է իր՝ կայքը,  տարբերանշանը, հիմնը, արժանացել է՝ գլխավոր մրցանակի, բազմիցս ուշադրության է արժանացել հեռուստահաղորդումների և մամուլի կողմից: 5 տարիների ընթացքում «Հեքիաթֆիլմ»-ը նկարահանել է շուրջ 300 երեխայի:
nullԻր պաշտոնական www.heqiatfilm.com կայքի միջոցով «Հեքիաթֆիլմ»-ը բոլոր երեխաներին ընձեռել է ֆիլմերն անվճար դիտելու հնարավորություն: Այդ ֆիլմերի շնորհիվ դրական փոփոխություն է նկատվել հենց դերակատար երեխաների կյանքում: