Բեթթի / Էլիզաբեթ Դանիելյան (Կենսագրություն)

Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյանը) ծնվել է 2003 թ. մարտի 7-ին՝ դառնալով մայրիկի մեծագույն նվերը կանանց միջազգային տոնին ընդառաջ: Լինելով աշխույժ ու երաժշտական փոքրիկ 4 տարեկանում ընդունվել է Պարարվեստի Պետական ուսումնարան՝ զուգահեռ հաճախելով նաև քոլեջ: 6 տարեկանից սովորում  է Ա. Պուշկնի անվան համար 8 դպրոցում, որտեղ առ այսօր ունի գերազանց առաջադիմություն: Այժմ փոքրիկ Էլիզաբեթը 11 տարեկան է, նա զբաղվում է պրոֆեսիոնալ երգեցողությամբ, հաճախում է պարի անհատական դասընթացների (բալետ, հիպ-հոպ): Էլիզաբեթն այս ամենին զուգահեռ հաճախում է նաև Հենրիկ Իգիթյանի անվան Ազգային գեղագիտական կենտրոն, սովորում է ասեղնագործություն, օրիգամի, նկարչություն, զբաղվում է խեցեգործությամբ: Բեթթին բազմաթիվ երգերի և բանաստեղծությունների հեղինակ է,  հաճախում է կիթառի:
2012թ. Օգոստոսից Կենտրոն հեռուստատեսությամբ Բեթթին վարում է «Հրաշալի յոթնյակ Էլիզաբեթի հետ», իսկ  Հ2 Հեռուստաալիքով՝ «Տանը մենակ» հաղորդաշարերը: Բեթթին ավելի վաղ տարիքում ուներ արդեն Հեռուստաեթերից փայլելու փորձ, քանի որ հաճախ էր նկարահանվում ՙ«Հայրենիք» մանկական հեռուստաալիքում:  Վերջերս Էլիզաբեթ Դանիելյանին հրավիրել է Հայաստանի ամենահեղինակավոր երաժշտական հեռուստաալիքը՝ TV21-ը, վարելու «Բեթթի Շոու» հեռուստանախագիծը: Էլիզաբեթը սիրում է վարել այն հաղորդաշարերը և մասնակցել այն նախագծերին, միջոցառումներին (հաղորդումներ, բարեգործական ակցիաներ, համերգներ) ուր կա գեղեցկություն՝ գիտելիք, բարի նպատակ, ճաշակ, որակ, մակարդակ:
2012-ը Բեթթիի համար հագեցած տարի էր ոչ միայն հեռուստաեթերների, այլ նաև համերգների առումով: Նա, որպես հյուր, մասնակցել է նաև մանկական «Նոր ալիք» միջազգային մրցույթին:  Էլիզաբեթը բազմաթիվ մրցույթ-փառատոնների մրցանակակիր է, որոնց թվում է «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթը: 2012թ. ամռանը Բեթթին նաև մասնակցեց Թուրքիայում կայացած  մանկական սպորտային օլիմպիադային՝ Հայաստան բերելով 4 ոսկե մեդալ (հաղթելով իր մրցակիցներին մինի գոլֆ, դարձ, ջենգա մրցաձևերում):
2012թ. Բեթթին արժանացավ «Մոլորակի արքայադուստր» տիտղոսին, նույն միջոցառմանը ստացավ նաև «Լավագույն հաղորդավար» պատվոգիր:
2013թ.-ին Բեթթին մասնակցության հայտ ներկայացրեց «Նոր Ալիք» ամենամյա միջազգային երաժշտական մրցույթ և անցավ կիսաեզրափակիչ (Մոսկվա):
2013թ.-ին Էլիզաբեթ Դանիելյանը Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության կողմից ճանաչվել է  «Հայաստանի մանկական լավագույն հեռուստադեմք» :
Իսկ 2014թ.-ին Բեթթին որոշում է մասնակցության հայտ ներկայացնել մանկական եվրատեսիլի հայաստանյան նախընտրական փուլ, որտեղ ճանաչվում է հաղթող (87 մասնակիցներից): Էլիզաբեթը  ներկայացնում է Հայաստանը մանկական եվրատեսիլ  ամենահեղինակավոր երգի մրցույթում, Հայաստանին բերելով 3-րդ պատվավոր հորիզոնականը 2-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակցին զիջեց ընդամենը 1 միավոր (այդ տարի մանկական եվրատեսիլին մասնակցում էր 16 երկիր):
2014թ.-ի ազգային մանկապատանեկան երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունը Բեթթիին  շնորհեց հատուկ  մրցանակ Հայաստանը եվրատեսիլում լավագույնս ներկայացնելու համար:
Էլիզաբեթը Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության կողմից ստացավ հրավեր աշխատել որպես հաղորդավար և առ այսօր վարում է «Ինչուների մոլորակ» հաղորդաշարը։